ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Գրիգոր Հովհաննիսյանին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Գրիգոր Հովհաննիսյանին
27.05.2025 | 16:20

Լիլիթ Աղեկյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյանից

Դիմում

Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Ձեր վարույթում է գտնվում հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի բողոքը` իր նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.05.2025 թվականին կալանքը որպես խափանման միջոց մեկ ամսով սահմանելու որոշման դեմ:

20 օր է Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ, որից առաջին 30 ժամը նրան ենթարկել են կտտանքների և անմարդկային վերաբերմունքի:

Այժմ Լիլիթ Աղեկյանի բողոքը հասել է Ձեզ և Դուք ունեք հնարավորություն բողոքին շտապ լուծում տրամադրել ու չսպասել օրենքով սահմանված առավելագույն ժամկետին, իսկ առավելագույն ժամկետը` Ձեր կողմից Լիլիթ Աղեկյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննության և լուծման համար մինչև 10 օր է:

Այսինքն, Լիլիթ Աղեկյանի բողոքի քննությունը Դուք կարող եք անցկացնել այսօր, կայացնել նրան այսօր ազատ արձակելու որոշում, ինչպես նաև կարող եք այդ որոշումը կայացնել 10 օրվա մեջ, որն արդեն համընկնում է Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետը կրելու սպառված լինելու փաստի հետ:

ՈՒստի, հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում եմ, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով` արդարադատության շահերից ելնելով, ողջամիտ ժամկետ կիրառել և հենց այսօր քննել ու լուծել Ձեր իրավասությանը վերապահված Լիլիթ Աղեկյանի վերաքննիչ բողոքը:

Հ․Գ․

Ես ինձ իրավունք եմ վերապահում կոչ անելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ովքեր այս ընթացքում սրտացավ են եղել Լիլիթ Աղեկայնի խախտված իրավունքերի վերականգնման հարցում, իրենք ևս իրենց կողմից նամակ հղեն դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի՝

grigor.hovhannisyan@court.am էլեկտրոնային հասցեին։

Հարգանոք՝

Լիլիթ Աղեկյանի փաստաբան՝ Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

27 մայիսի, 2025թ․

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ